ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
ԵՊԲՀ. 2019-2020 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման առցանց բանավոր քննությունների վերաբերյալ ուսանողի ուղեցույց
![ԵՊԲՀ. 2019-2020 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման առցանց բանավոր քննությունների վերաբերյալ ուսանողի ուղեցույց ԵՊԲՀ. 2019-2020 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման առցանց բանավոր քննությունների վերաբերյալ ուսանողի ուղեցույց](up/article/big/file_55966_467120.jpg)
1. Նախքան քննությունը
Ուսանողը նախապատրաստում է
- ZOOM ծրագրով ներբեռնված համակարգիչ,
- անխափան և որակյալ ինտերնետային կապ,
- ZOOM ծրագրով ներբեռնված և առնվազն 3G հեռախոսային ինտերնետային կապով օժտված հեռախոս (սմարթֆոն):
Համակարգիչը և հեռախոսը տեղակայում է այնպես, որ՝
- քննության ողջ ընթացքում համակարգչի տեսախցիկով տեսանելի լինի սեղանի մակերեսը, ուսանողի դեմքը, ձեռքերը,
- երկրորդ սարքի (հեռախոսի) տեսախցիկը տեղակայվի համակարգչի էկրանին հակադիր դիրքով այնպես, որ տեսադաշտում երևա համակարգչի էկրանը, ուսանողի մեջքային մակերեսը ամբողջությամբ և սենյակի առավելագույն մակերեսը (Հեռախոսը պետք է գտնվի համակարգչի տեսախցիկի տեսադաշտում):
Լուսանկարներում պատկերված է սարքերի ճիշտ տեղակայման և ուսանողի կեցվածքի օրինակը:
Համակարգիչ Հեռախոս կամ այլ սարք
Սեղանի վրա թույլատրվում է միայն հետևյալ պարագաների առկայությունը
- գրիչ կամ մատիտ
- սպիտակ թուղթ
- ջուր (շշով կամ բաժակով)
- անձնագիր և ստուգման գրքույկ
Երկար մազերի առկայության դեպքում, դրանք պետք է լինեն հավաքված:
Համակարգչով ZOOM հարթակի իր անձնական հաշվով, իսկ հեռախոսով առանց մուտք գործելու համակարգ (sign in) ուսանողը միանում է (join) նախապես տրամադրված ZOOM ID-ով և գաղտնաբառով (երկու սարքերով միաժամանակ): Էկրանին պետք է արտացոլվի ուսանողի ճիշտ անունը, ազգանունը (նախընտրելի է հայատառ), խմբի համարը: Երկրորդ սարքի (բջջային հեռախոս) ձայնը և ZOOM ծրագրի ներսում բարձրախոսը պետք է լինեն անջատված ձայնի արձագանքումից խուսափելու նպատակով:
Խմբի բոլոր ուսանողները նախատեսված ժամին միանում են հանձնաժողովի ZOOM կոնֆերանսին և սպասում են ZOOM սպասման գոտում (waiting room) մինչև քննության տեխնիկական պատասխանատուն կընդունի տվյալ ուսանողի հայտը (admit) ըստ դեկանատային ցուցակի և կմիացնի ZOOM կոնֆերանսին:
Հերթը հասնելու պահին, եթե ուսանողը ներկա չի գտնվում ZOOM ծրագրի սպասման գոտում և ծրագրին միանալու հայտ չի ներկայացնում առաջիկա 30 րոպեների ընթացքում (բայց ոչ ավել, քան մինչև տվյալ օրվա 18:00 քննության ավարտը), հանձնաժողովը իրավասու է համարել, որ այդ ուսանողը չի ներկայացել քննությանը։
Ուսանողից անկախ պատճառներով քննությանը չմիանալու պարագայում մանդատային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրելով ուսանողի կողմից տվյալ օրվա ընթացքում (մինչև 20:00) դեկանատ ներկայացված դիմում հայտը և հանգամանքները կարող է որոշում կայացնել հաջորդ օրը քննությունը համալսարանի կողմից բացօդյա տարածքում կահավորված կետում կազմակերպելու մասին:
2. Քննության ընթացքում
ZOOM կոնֆերանսին միանալու պահից տվյալ ուսանողի քննությունը համարվում է սկսված:
Քննությանը միանալուց հետո ուսանողը պարտավոր է
- լսել քննության տեխնիկական պատասխանատուի և հանձնաժողովի անդամների հրահանգները և ըստ այդմ ուղղել տեսախցիկների տեղակայումը, սեփական դիրքը,
- անհրաժեշտության դեպքում ցուցադրել սենյակի՝ տեսադաշտում չերևացող, հատվածները, շտկել այլ տիպի անճշտություններ,
- ցուցադրել ստուգման գրքույկը այնուհետև անձնագիրի նկարով էջը ցուցադրել այնպես, որ կադրում միաժամանակ երևան նկարը և ուսանողի դեմքը՝ ուսանողի նույնականացումը իրականացնելու նպատակով,
- կիսվել համակարգչի էկրանով (screen share) և ընդունել տեխնիկական պատասխանատուի ուսանողի համակարգիչը հեռավար կառավարելու հայտը (Grant permission կամ Approve),
- ուսանողը պարտավոր է հետևել նաև «ZOOM» ծրագրի «Chat» պատուհանի միջոցով տեխնիկական պատասխանատուից ստացված հրահանգներին, որոնք կուղարկվեն այն դեպքում, երբ ուսանողը խախտում է կարգը:
Ուսանողը իրեն ներկայացված աղյուսակից ընտրում է քննական տոմս պարունակող ծրարների հասանելի համարներից որևէ մեկը (բարձրաձայնում է ծրարի համարը):
Աղյուսակում նշված են ծրարների համարները, այլ ոչ թե քննական տոմսերի:
Ծրարներում քննական տոմսերը տեղադրվում են պատահականության սկզբունքով յուրաքանչյուր քննական օրվա սկզբում և կնքվում, ստորագրվում է:
Այսպես օրինակ՝ ուսանողի կողմից աղյուսակից ընտրված 12 համարի ծրարի ներսում կարող է լինել 28 համարի քննական տոմսը:
Քննական հանձնաժողովի ներկայացուցիչը տեսախցիկի առջև բաց է անում ընտրված համարը կրող և նախապես կնքված ծրարը և ցուցադրում ծրարի ներսում առկա քննական տոմսը, որից հետո տեխնիկական պատասխանատուն այդ նույն տոմսի էլեկտրոնային տարբերակը «ZOOM» ծրագրի «Chat» պատուհանի միջոցով, որպես կցված ֆայլ, ուղարկում է ուսանողին:
Ուսանողը սկսում է նախապատրաստվել պատասխանելու համար յուրաքանչյուր առարկային մեկական հարցի:
Տոմսի հարցերին նախապատրաստվելու համար ուսանողներին տրվում է 20 րոպե ժամանակ։
Պատրաստ լինելուն պես ուսանողը այդ մասին հայտնում է հանձնաժողովին և սկսում պատասխանել իր կողմից ընտրված հարցերին, որոնք այլևս չեն կարող փոխվել:
Քննության ողջ ընթացքում արգելվում է
- կրել ձեռքի ժամացույց, կամ օգտագործել այլ սարքավորումներ, բացի վերը նշվածներից
- լքել վայրը կամ դուրս գալ տեսախցիկների տեսադաշտից . օգտագործել համակարգիչը այլ նպատակներով
- անջատել սարքերը կամ դրանց տեսախցիկները
- բարձրաձայն կարդալ քննական տոմսի հարցերը
- այլ անձանց ներկայությունը սենյակում
Քննության տեխնիկական պատասխանատուի կամ հանձնաժողովի կողմից նկատված կասկած հարուցող գործողություն կարող է քննարկվել պատճառ դառնալ ընդհուպ մինչև տվյալ ուսանողի քննական գործընթացի դադարեցման:
Քննության ողջ ընթացքում ուսանողի սարքերի հետ կապված տեխնիկական խնդիրների և կապի անխափանության համար պատասխանատու է ուսանողը:
Ուսանողից անկախ պատճառներով քննական գործընթացի ընդհատման պարագայում մանդատային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրելով հանգամանքները կարող է որոշում կայացնել հաջորդ օրը (մինչև քննական օրվա ավարտը՝ 16:00), քննությունը համալսարանի կողմից կահավորված բացօդյա տարածքում կազմակերպելու մասին:
Ուսանողի երկու սարքերից մեկի հետ կապված տեխնիկական խնդիրների դեպքում երկրորդ սարքը դիտարկվում է որպես հիմնական, իսկ ուսանողը պարտավոր է ոչ ավել քան 3 րոպեների ընթացքում վերամիացնել երկրորդ սարքը առանց ընդհատելու քննական գործընթացը:
Համալսարանն ինտերնետային կապի մատակարարներից և «ՀԷՑ»-ից ի զորու է պարզել արդյո՞ք խնդիրներն առաջացել են ուսանողից անկախ պատճառներից:
3. Քննությունից հետո
Տվյալ խմբի քննության ավարտին, խմբի ավագի միջոցով տեղեկացվելուց հետո, խումբը ողջ կազմով նորից միանում է կոնֆերանսին նույն ZOOM ID-ով և գաղտնաբառով և հանձնաժողովի նախագահը հայտնում է քննության արդյունքները:
Եթե ուսանողը համաձայն չէ արդյունքների հետ, ապա բողոքարկելու իր ցանկության մասին հայտնում է քննության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո:
Այն ուսանողները, ովքեր չեն կարող ապահովել վերը նշված մինիմալ տեխնիկական պահանջները կամ համոզված չեն դրանում, կարող են քննությանը մասնակցել համալսարանի կողմից բաց տարածքում կահավորված հատուկ կետերից՝ մինչև 10.06.2020թ.-ը այդ մասին գրավոր հայտնելով համապատասխան դեկանատ:
Համաձայն գիտական խորհրդի որոշման արտառոծ դեպքերում (կապի ընդհատում, էլեկտրաէներգիայի խափանում և այլն) մանդատային հանձնաժողովը իրավիճակից ելնելով կայացնում է որոշում և այդ մասին 1 ժամվա ընթացքում տեղեկացնում քննական հանձնաժողովին, որն էլ հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է ուսանողին:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. սուր շնչառական վարակներ ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. սուր շնչառական վարակներ](up/article/small/file_63706_6834410.jpg)
Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա](up/article/small/file_63531_7884850.jpg)
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակներ ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակներ](up/article/small/file_63340_5902529.jpg)
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա](up/article/small/file_63198_1754886.jpg)
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...
![](images/calendar.png)
![Կարմրուկը կրկին օրախնդիր. հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am Կարմրուկը կրկին օրախնդիր. հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62670_2282388.jpg)
Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:
Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ո՞ր դեպքում են զարգանում գրիպի բարդությունները ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ո՞ր դեպքում են զարգանում գրիպի բարդությունները](up/article/small/file_62208_2829687.jpg)
Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...
![](images/calendar.png)
![Առիթմիա և քովիդ. erebunimed.com Առիթմիա և քովիդ. erebunimed.com](up/article/small/file_60462_6356730.jpg)
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ ՀՀ ԱՆ. «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ](up/article/small/file_59989_56985.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է](up/article/small/file_59836_9222199.jpg)
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն ՀՀ ԱՆ. Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն](up/article/small/file_59688_5886074.jpg)
Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն